Ուղիղ եթեր
Արթուր Այվազյանը` Մանախը, ձերբակալվել է
copy image url

Արթուր Այվազյանը` Մանախը, ձերբակալվել է

Ներքին 3 տարի առաջ - 11:21 15-05-2021

Արթուր Այվազյանը` «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք և ձերբակալվել: Այդ մասին հայտնվում են ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժինը:

Ոստիկանության Գորիսի բաժանմունք են բերման ենթարկվել ևս 9 հոգի, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով:

Արթուր Այվազյանի հարազատներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ երեկ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էր դեպի Արցախ տանող ճանապարհները եւ ակցիայի նպատական էր, որ իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:

«Տղաները անզեն են եղել, նրանք պահանջում էին, որ իրենց զենք տրամադրեն մեր երկրի սահմաները պաշտպանելու համար, իսկ իրենց ձերբակալում են: Առավոտյան Արթուր Այվազյանի փաստաբաններն են ցանկացել տեսակցել նրան, սակայն չեն թույլատրել, ասելով, որ քննիչը տեղում չէ, ինչը ապօրինի է»,- հայտնեց նա: