Ռուսաստանը 3.2 մլն դոլար կհատկացնի Հայաստանին
copy image url

Ռուսաստանը 3.2 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

Ներքին 3 տարի առաջ - 11:00 15-05-2021

Ռուսաստանի դաշնային բյուջեն այս տարի շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին՝ որոշ շրջաններում հետկոնֆլիկտային վերակառուցումներ իրականացնելու նպատակով:

Interfax-ը հաղորդում է, որ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Փաստաթղթի համաձայն՝ մինչ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ կփոխանցվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջե՝ հետկոնֆլիկտային պայմաններում Հայաստանի առավել տուժած շրջաններին աջակցելու ծրագրի իրականացման ծախսերը ֆինանսավորելու համար:

ՌԴ արտգործնախարարությանը հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին:

Ամենից շատ դիտված