Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է երկրի տարածք Սիրիայից արձակված արկերի մասին:
«Հենց նոր արձանագրվել է Սիրիայի տարածքից դեպի Իսրայել երեք արկի արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելցի զինվորականները նշել են նաև, որ արկերից մեկն ընկել է սիրիական տարածք:
«Արկերն արձակելու արդյունքում միայն բացօթյա տագնապ է միացել»,- շեշտել է Պաշտպանության բանակը: