Մարզերում տեղական հեղինակություններն իշխանության ներկայացուցիչների հետ չեն համագործակցում․ Փաստ
copy image url

Մարզերում տեղական հեղինակություններն իշխանության ներկայացուցիչների հետ չեն համագործակցում․ Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:10 15-05-2021

««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իշխանական թիմի՝ մարզերից ընտրված պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում են իրենց ընտրատարածքներում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին նրանք զբաղված են նախընտրական շտաբների և տեղում թիմեր ձևավորելու հարցերով։

Ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում: Քանի որ նրանք, որպես կանոն, չունեն հեղինակություն, փորձում են տեղում կապեր հաստատել տեղական հեղինակությունների հետ։

Թերթի աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնք իշխանության համար դրական հանգուցալուծում չեն ունեցել։ Տեղերում իշխանության ներկայացուցիչներին մեծամասամբ ասել են, որ ցանկություն չկա համագործակցելու, քանի որ չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ