Ավինյանը մեզ հետ չի հանդիպել, չեմ կարող ասել՝ այստեղ ինչ է անում, երևի փիառով է զբաղված. Գորիսի փոխքաղաքապետ
copy image url

Ավինյանը մեզ հետ չի հանդիպել, չեմ կարող ասել՝ այստեղ ինչ է անում, երևի փիառով է զբաղված. Գորիսի փոխքաղաքապետ

Ներքին 3 տարի առաջ - 16:33 14-05-2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի հանդիպել մեզ հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ փոխվարչապետն այս պահին Գորիսում է։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս կամ այն կերպ իրենք հասնելու են հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը. «Մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»։

Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ իրենք ընդհանրապես ցանկություն չունեն Ավինյանի հետ հանդիպելու. «Իր ասածները ես լուրջ չեմ ընդունում։ Ավինյանը մեզ հետ չի հանդիպել, չեմ կարող ասել՝ այստեղ ինչ է անում, երևի փիառով է զբաղված։ Մենք ընդհանրապես ցանկություն չունենք իր հետ հանդիպելու»։

Մանրամասները կարդացեք հետևյալ հղմամբ՝ https://news.am/arm/news/643705.html?fbclid=IwAR2wGozr3mV4czCJBu8EHbx2n5DN2_goOHWQirkpV4atZKwE5VImqwhhm_g