Ուղիղ եթեր
Չհատվող իրականություն. հայկական ու ռուսական պետական աղբյուրները տարբեր տեղեկություններ են տարածում
copy image url

Չհատվող իրականություն. հայկական ու ռուսական պետական աղբյուրները տարբեր տեղեկություններ են տարածում

Ներքին 3 տարի առաջ - 16:03 14-05-2021

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և տեղեկացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Տեղեկատվությունը ֆեյսբուքյան էջերով տարածել են իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Նշվում է որ, որ զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված նյութում ոչ մի բառ չկա հայկական կողմի՝ ՀԱՊԿ-ին դիմելու, ինչպես նաև ՌԴ նախագահի այն տեսակետի մասին, որ իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով: