Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ է, համոզված ենք՝ ՀԱՊԿ դիմելն արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա. Արմեն Գրիգորյանը՝ ռազմավարական դաշնակցին չդիմելու մասին
copy image url

Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ է, համոզված ենք՝ ՀԱՊԿ դիմելն արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա. Արմեն Գրիգորյանը՝ ռազմավարական դաշնակցին չդիմելու մասին

Ներքին 3 տարի առաջ - 21:54 13-05-2021

Մենք որոշել ենք ՀԱՊԿ-ին դիմել, համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգոյանը՝ խոսելով ՀԱՊԿ դիմելու որոշման մասին:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց՝ սպառնալիք է ստեղծվել և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով են դիմում ՀԱՊԿ-ին: Հարցին՝ ինչու ՀՀ-ն չդիմեց ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, Գրիգորյանը պատասխանեց.

«Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա և հավելեց, որ խորհրդատվություններից, քննակումներից հետո հույս ունեն, որ մոտ օրերս արձագանք կլինի:

Ամենից շատ դիտված