Հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք
copy image url

Հաստատվել է կորոնավիրուսի 267 նոր դեպք

Ներքին 3 տարի առաջ - 11:09 13-05-2021

Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220.217 դեպք, որոնցից 206.752-ը` առողջացած, 4.291-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.026.974 թեստավորում:

Երեկ կատարվել է 3.723 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 674 առողջացած և 19 մահվան դեպք: