ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 89, ԻՍԿ ՄԱՀՎԱՆ՝ 10 ՆՈՐ ԴԵՊՔ
copy image url

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 89, ԻՍԿ ՄԱՀՎԱՆ՝ 10 ՆՈՐ ԴԵՊՔ

Ներքին 4 տարի առաջ - 11:05 08-02-2021

Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168.177-ի:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3.123 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Փետրվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 783 է: Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3.906-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 156 է, ընդհանուր առողջացածներինը՝ 159.720, փաստացի բուժվողներինը՝ 4395 (մեկ օրում նվազել է 77-ով): Մեկ օրում արվել է 1.870 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 666.195 թեստ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի