ԱԻՆ պատվիրակությունը կմասնակցի «Համալիր անվտանգություն-2021» միջազգային սրահի աշխատանքներին
copy image url

ԱԻՆ պատվիրակությունը կմասնակցի «Համալիր անվտանգություն-2021» միջազգային սրահի աշխատանքներին

Ներքին 3 տարի առաջ - 10:19 13-05-2021

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռւոսաստանի մայրաքաղաք՝ Մոսկվա:

Այս մասին հայտրարաություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը։

Հաղորդագրության մեծ մասնավորապես ասվում է, որ նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին․

«Հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ: Աշխատանքային օրակարգում ընդգրկված են նաև այցելություններ հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրների հումանիտար կառույցների համագործակցության ընդլայնման հնարավորությունները»:

Ամենից շատ դիտված