Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բելգրադում
copy image url

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բելգրադում

Սպորտ 3 տարի առաջ - 12:38 12-05-2021

2021 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Այս մասին հայտնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA):

«Համավարակի պայմաններում այնպես կանենք, որ մրցաշարն ընթանա ցանկալի հունով: Հուսանք, որ COVID-19-ի դեմ պայքարը հաջողությամբ կպսակվի, և AIBA-ի սկսած բարեփոխումների առաջընթացը տեսանելի կլինի աշխարհի առաջնությունում»,-ասել է կազմակերպության նախագահ Ումար Կրեմլլովը:

Ի դեպ, Բելգրադը երկրորդ անգամ է դառնում բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցավայր: Մինչ այս, նախկին Հարավսլավիայի մայրաքաղաքում է անցկացվել համանուն երկրորդ մրցաշարը 1978 թ.: Իսկ առաջինը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում՝ 1974թ. :