ՌԻԱ Նովոստիի հաղորդում է, որ «Իզզեդդին ալ Քասամի բրիգադը»՝ ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը, հայտարարել է Թել Ավիվի և նրա շրջակայքի ուղղությամբ 130 հրթիռ արձակելու մասին:
Ինչպես հայտնել Է գործակալության թղթակիցը, Թել Ավիվում լսվում են օդային տագնապի ազդանշանները, իսկ երկնքում երևում է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի կողմից հրթիռների որսումը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է մեծացնել Գազայի հատվածին հարվածելու ուժն ու հաճախականությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան դրան՝ իսրայելցի զինվորականները խոցել են 130 պաղեստինյան ռազմական թիրախներ՝ ոչնչացնելով ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաև "Իսլամական ջիհադի" (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) մարտական ստորաբաժանումների շուրջ 15 անդամների:
Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում: