Հարոյանն առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում
copy image url

Հարոյանն առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում

Սպորտ 2 տարի առաջ - 15:47 22-10-2022
Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության 8-րդ տուրում «Անորտոսիսը» 3։0 հաշվով հաղթել է «Դոքսային»։

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը 58-րդ րոպեին խփել է իր թիմի երկրորդ գոլը: Հայ ֆուտբոլիստը բացել է գոլերի հաշիվը նոր թիմի կազմում։

Ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հովհաննես Համբարձումյանը, բացակայել է «Անորտոսիսի» հայտացուցակից:

«Անորտոսիսը» 11 միավորով զբաղեցնում է աղյուսակի 7-րդ հորիզոնականը: