ՀՔԾ պետը և ԵՄ փորձագետները մասնագիտական քննարկումներ են անցկացրել
copy image url

ՀՔԾ պետը և ԵՄ փորձագետները մասնագիտական քննարկումներ են անցկացրել

Ներքին 3 տարի առաջ - 17:23 10-05-2021

ԵՄ-ի միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած մշտադիտարկման առաքելության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը հանդիպել են փորձագետներ Մուշեղ Եկմալյանի և Յանիս Սոֆիանոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկություններն ու խոշտանգման դեպքերով ծառայությունում քննվող քրեական գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Անդրադարձ է եղել նաև նշված քրեական գործերի ընթացքին, այդ թվում` նախաքննության փուլում հանդիպող որոշ խոչընդոտների:

Փորձագետները ներկայացրել են իրենց ծրագրի հիմնական թիրախային ուղղությունները, որոնք են` աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու գենդերային հավասարությանը: Նրանք նշել են, որ հիշյալ ծրագրով նախանշված գործողությունները իրականացվում են երկու փուլով, որոնցից առաջինը համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով իրականացվող մշտադիտարկումն է, իսկ երկրորդը` Հայաստանում իրականացվելիք նոր ծրագրի վերաբերյալ առաջարկության ներկայացումը, որի քաղաքականության մշակման շուրջ այժմ բանակցություններ են վարվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոստիկանությունում և քննչական մարմիններում նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության շրջանակներում կատարվող քննչական գործողությունների տեսաձայնագրման անհրաժեշտությունը, որը, ըստ կողմերի, կնպաստի խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտմանն ու քննության արդյունավետության բարձրացմանը:

Ամենից շատ դիտված