«Իմ քայլը» խմբակցությունը կրկին առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
copy image url

«Իմ քայլը» խմբակցությունը կրկին առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ներքին 3 տարի առաջ - 13:17 10-05-2021

Խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ հատուկ նիստում ևս մեկ առաջադրեց վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ինչպես գիտեք` այս փուլում նույնպես պետք է ներկայացվեր վարչապետի թեկնածությունը` այս անգամ պատգամավորների թվի 1/3–ի առաջարկով։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը` այս անգամ նույնպես ձեռնպահ քվեարկելու և խորհրդարանն արձակելու նպատակով»,– ասաց Մակունցը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված