ՀՀ-ում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
copy image url

ՀՀ-ում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ

Ներքին 3 տարի առաջ - 10:24 10-05-2021

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով:

Մայիսի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում մայիսի 10-ի առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը սպասվում է +17-ից +19, երեկոյան՝ +16-ից +18 աստիճան։