ԱՀ ոստիկանություն են ուղարկվել են Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու վերաբերյալ հրապարակումները
copy image url

ԱՀ ոստիկանություն են ուղարկվել են Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու վերաբերյալ հրապարակումները

Ներքին 3 տարի առաջ - 15:42 08-05-2021

Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Այս մասին հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից: «Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ, ուստի սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»:

Ամենից շատ դիտված