Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի մայիսի 10-ից
copy image url

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի մայիսի 10-ից

Ներքին 3 տարի առաջ - 11:09 08-05-2021

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը մայիսի 10-ից արդեն հասանելի կլինի Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում արդեն 10 000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, և պատվաստման տեմպերը օրեցօր աճում են:

Այս պահի դրությամբ 3 պատվաստանյութ ունենք երկրում, երկուսը՝ AstraZeneca-ն և Sputnik V-ն արդեն բաժանված են պոլիկլինիկաներով և հասանելի են բոլորի համար, երրորդը՝ չինական Sinovac-ը, երկուշաբթի օրվանից կլինի բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում:

Նախարարի խոսքով, պատվաստման կարգը Հայաստանում հնարավորինս հեշտացվել է, որպեսզի մեծ թվով քաղաքացիներ կարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ իր կցագրումից անկախ, և պատվաստվել: