Ազգային ժողովը դատապարտում է «Կոլցո» օպերացիան
copy image url

Ազգային ժողովը դատապարտում է «Կոլցո» օպերացիան

Ներքին 3 տարի առաջ - 10:36 08-05-2021

Հայաստանի Ազգային ժողովը խստորեն դատապարտում է 1991թ. Ոսկեպարի մատույցներում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած «Կոլցո» օպերացիան: Այդ մասին նշված է խորհրդարանի հայտարարության մեջ:

«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ», - հիշեցնում է Ազգային ժողովը:

Ամենից շատ դիտված