Առողջության վիճակի գնահատման և ցուցանիշների չափման ամերիկյան ինստիտուտի փորձագետները կորոնավիրուսից մահացության սեփական վերլուծությունն են անցկացրել և եզրակացրել, որ ԱՀԿ տվյալները գործնականում կարող են երկու անգամ քիչ լինել:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի ծագումից ի վեր COVID-19-ի բարդացումներից մահացել է 3.236.104 մարդ:
IHME-ն ցույց է տվել տվյալ հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող 20 երկրների տվյալները, որոնց համար իրական հիվանդության մահացությունը հաշվարկելու համար օգտագործվել է «հիվանդության համընդհանուր բեռը» մեթոդը: Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 վիրուսի հետ անմիջականորեն կապված մահացությունների թիվը (բացառությամբ համաճարակի ընթացքում առողջապահական համակարգի գերբեռնվածության պատճառով մահվան դեպքերի) կազմում է մոտ 6.9 միլիոն մարդ: