Բարի ճանապարհ. Արթուր Դավթյանը Արթուր Վանեցյանին
copy image url

Բարի ճանապարհ. Արթուր Դավթյանը Արթուր Վանեցյանին

Ներքին 3 տարի առաջ - 12:53 07-05-2021

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով նրան, որ ժամանակին ինքն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համագործակցում էին կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ հիմա Վանեցյանը նախկիների հետ մասնակցում է ընտրություններին, ասել է,- «Բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին:

Նա հավելել է, որ իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է միայն մասնագիտական գործունեության դաշտում:

«Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսևորումները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ ես գործ չունեմ»,-ասել է Ա․ Դավթայնը: