Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոքրամասնությունների հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների հետ անցկացրած իֆթարի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հաղորդում է ermenihaber.am-ը:
Էրդողանը Սպիտակ տան ղեկավարի՝ Բայդենի հայտարարությունն անվանել է սխալ և անգիտակցաբար արված քայլ:
«Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել: Մեզ մոտ միլիոնավոր փաստաթղթեր կան: Բայդենի պես մտածողները թող գան ու նայեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: