Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է 1945 թվականին ֆաշիստական զավթիչներից Լեհաստանի ազատագրման մասին փաստաթղթերը: Այդ մասին հաղորդվում է պաշտպանական գերատեսչության կայքում:
Արխիվային փաստաթղթերը հրապարակվել են Պաշտպանության նախարարության կայքի հատուկ մուլտիմեդիա բաժնում՝ «Լեհաստանի ազատագրում. հիշել, չի կարելի մոռանալ» վերնագրով։ Ռուսական գերատեսչությունը հիշեցնում է, որ Արևմտյան Լեհաստանն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից, առաջին ուկրաինական և առաջին բելառուսական ճակատներից 1945 թվականի ձմռանը կատարված գործողությունների ընթացքում։
«Արխիվային նյութերը պատմում են գերմանաֆաշիստական օկուպանտներից Լեհաստանի ազատագրման Կարմիր բանակի արյունահեղ մարտերի, խորհրդային զինվորների ու սպաների զանգվածային հերոսության, խաղաղ կյանքի վերականգնման գործում Խորհրդային Միության համակողմանի օգնության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նախարարությունը նշում է, որ լեհական իշխանությունները դեկոմունիզացիայի մասին օրենքի «քողի տակ», որն ուժի մեջ է մտել 2017 թվականին, սկսել են «պատմական հիշողության» ջնջումը երկրի գրեթե ամբողջ տարածքում:
Ավելի վաղ պատմաբանը պատմել է 1945 թվականին բրիտանացիների կողմից հազարավոր խորհրդային գերիների սպանության մասին։