Քովիդի դեմ պատվաստում իրականացնող շրջիկ կայանները  երեկվանից գործում են Երևանի տարբեր հատվածներում
copy image url

Քովիդի դեմ պատվաստում իրականացնող շրջիկ կայանները երեկվանից գործում են Երևանի տարբեր հատվածներում

Ներքին 3 տարի առաջ - 17:01 06-05-2021

Երեկվանից Երևանի տարբեր վայրերում կարող եք հանդիպել շտապօգնության մեքենաների, որոնք քովիդի դեմ պատվաստումներ են իրականացնում։

Պատվաստում իրականացնող շրջիկ կայանները կլինեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ առավոտյան 10։00-ից մինչ երեկոյան 20։00-ը՝ պատվաստելով բոլոր ցանկացող քաղաքացիներին՝ ըստ թիրախային խմբերի։ Ինչպես և նախապես հայտարարվել էր՝ ռուսական Sputnik V-ով կպատվաստվեն միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները, 18-ից բարձր մյուս բոլոր քաղաքացիները՝ բրիտանաշվեդական AstraZeneca-ով։

Պատվաստումները Հայաստանում սկսվեցին ապրիլի 13-ից։ Այս նպատակով ձեռք է բերվել AstraZeneca՝ նախատեսված 12 հազար մարդու համար, 21 հազար 500 մարդու համար՝ Sputnik V, և 50 հազար հոգու համար էլ չինական CoronaVac։

Այս պատվաստանյութն, ամենայն հավանականությամբ, արդեն երկուշաբթի օրվանից հասանելի կլինի պոլիկլինիկաներում՝ ասաց Գայանե Սահակյանը։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում պատվաստվել է բնակչության մոտ 0.2 տոկոսը։