ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին հրավիրեց այց կատարել Ռուսաստան
copy image url

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին հրավիրեց այց կատարել Ռուսաստան

Ներքին 3 տարի առաջ - 13:31 06-05-2021

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՝ Սերգեյ Լավրովն Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նրան հրավիրել է այց կատարել Ռուսաստանի Դաշնություն՝ տարբեր հարցերի շուրջ երկկողմանի քննարկումները շարունակելու համար:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Երևանում Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ:

Մայիսի 16-18-ը նախատեսվում է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ իրենք բարձր են գնահատում երկու երկրների փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացներում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱԿՊ-ում:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի