Ինչպես հաղորդում է The Globe պարբերականը, աստղային զույգի հարաբերությունների պատմությունը, որը նման է հոլիվուդյան մելոդրամայի, կարող է ոչ այնքան երջանիկ ավարտ ունենալ:
Պարբերականի հավաստմամբ, զույգի հարաբերությունները գնալով վատթարանում է. իսկ գլխավոր մեղավորը կորոնավիրուսն է։ Ինքնամեկուացումն ու մշտապես միմյանց ներկայությամբ գտնվելը սկսել են ազդել ամուսինների նյարդերի վրա. նրանք նախկինում այդքան ժամանակ չեն անցկացրել միասին։
The Globe-ի պնդմամբ, ամեն ինչ կարող է ավարտվել ամուսնալուծությամբ և աստղային զույգի պատկառելի ունեցվածքը կիսելով. այն գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար։
Ըստ լուրերի՝ Ջորջը, նույնիսկ պատրաստվելով նշել 60-ամյակը, նախկինի նման իրեն «մեծ երեխայի նման» է պաhում. ամբողջ օրը հեռուցտացույց է դիտում, ուտում և հեռախոսով խոսում ընկերների հետ։ Ամալն, ինչպես ցանկացած նորմալ կին, ի վիճակի չէ հանդուրժել ամուսնու նմանաբնույթ վարքագիծը։