Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը նշել է 6-ամյակը
copy image url

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը նշել է 6-ամյակը

Ավելին 3 տարի առաջ - 15:57 03-05-2021

Մայիսի 2-ին Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը տոնել են դստեր ծննդյան 6-ամյակը:
Այս առիթով, նրանք հրապարակել են արքայադստեր Շառլոտայի լուսանկարները, որոնց հեղինակը հենց Քեյթ Միդլթոնն է:

Դստերը նա լուսանկարել է նախօրեին Նորֆոլկի իրենց ամրոցում:

Շառլոտան հանդես է եկել ծաղկավոր պրինտով նուրբ զգեստով, որը անգիլական Rachel Riley բրենդի հագուստներից է:



Զգեստի արժեքը 59 ֆունտ ստերլինգ է:

Քեյթն ու Ուիլյամը երեք երեխա են մեծացնում. Շառլոտը երկու եղբայր ունի՝ 7-ամյա Ջորջը և 3-ամյա Լուին: