Նիկոլ Փաշինյանը չնշեց պատվաստանյութի անունը, որով պատվաստվել է
copy image url

Նիկոլ Փաշինյանը չնշեց պատվաստանյութի անունը, որով պատվաստվել է

Ներքին 3 տարի առաջ - 14:51 03-05-2021

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ նախկինում իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը որ տեսակի պատվաստանյութով է պատվաստվել:

Վարչապետը չհայտնեց տեսակը, սակայն մանրամասնեց` փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, մյուսը պատվաստվելու է «Sputnik V»-ով:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, հետևաբար Մհեր Գրիգորյանը պատվաստվելու է «Sputnik V»-ով:

«Հույս ունեմ` ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,- ասաց Փաշինյանը:

Վերջինս վստահեցրեց, որ եթե Առողջապահության նախարարությունը որևէ պատվաստանյութ թույլ է տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն պետք է դուրս գալ այն քննակումից, թե որևէ պատվաստանյութ լավն է, մյուսը` ոչ:

Թովմասյանը նաև մտահոգություն հայտնեց, որ պատերազմից կես տարի է անցել, բայց ականատես է, որ կահավորված առաջնագիծ չկա, և անվտանգությունը մտահոգիչ վիճակում է:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առաջնագծի մասին տեղեկատվությունը պետք էատ զգուշորեն ներկայացնել:

«Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Կար չէ մեկը, որ պատերազմից առաջ ասում էր` ես լինեի Ալիևի տեղը կհարձակվեմ, խնդրում եմ հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզով ասեք կամ հրապարակեք, որ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, ժողովուրդ, մենք հասկանում ենք՝ ինչ ենք անում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց` որևէ կոորդինատի հարց չկա, քանի որ առաջնագիծը Ադրբեջանի տեսադաշտում է, ինքը պարզապես իր մտահոգություններն է բարձրաձայնում:

Փաշինյանը պատասխանեց` ոչ միայն ադրբեջանցիները, այլև պատգամավորը չեն կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է:

Ամենից շատ դիտված