Բիլի Այլիշն առաջին անգամ հանդես է եկել համարձակ կերպարով
copy image url

Բիլի Այլիշն առաջին անգամ հանդես է եկել համարձակ կերպարով

Ավելին 3 տարի առաջ - 14:29 03-05-2021

Ինչպես հաղորդում է spletnik. ru, 19-ամյա ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Vogue ամսագրի նոր շապիկում ներկայացել է 1940-ականների կինոաստղի կերպարում՝ լուսանկարվելով կորսետով ու գուլպաներով։

Երգչուհին լուսանկարները տեղադրել է ինստագրամյան էջում:

«Ինձ դուր է գալիս այս ֆոտոշարքը: Եվ ինձ շատ դուր է եկել այս նկարահանմանը մասնակցելը: Արա այն ինչ ցանկանում ես և որտեղ ցանկանում ես: Գրողի ծոցն ուղարկիր մնացած ամեն ինչ»,- գրել է նա:

Սա առաջին ֆոտոշարքն է, որտեղ երգչուհին թույլատրել է երկրպագուներին դիտել իր կառուցվածքն ու դաջվածքները:

Մինչ այդ տված հարցազրույցներից մեկում նա անկեղծացել էր:

«Ես չեմ ցանկանում, որ աշխարհն իմ մասին ամեն ինչ իմանա: Այդ է պատճառը, որ ես նախընտրում եմ կրել երկար և փակ հագուստ: Եվ միայն այս դեպքում մարդիկ չեն հասկանա թե ինչ եմ ես թաքցնում. հասկանու՞մ եք: Ոչ ոք չի կարող ասել. «Ահ, այս բարձրահասակ, գերը ՝ իր տափակ հետույքով: Ոչ ոք չի կարող ինչ-որ մեկին պատմել այդ մասին, քանի որ նրանք չգիտեն»: