ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
copy image url

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՆՈՐ ՎԱՅՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ներքին 4 տարի առաջ - 17:50 13-03-2021

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020թ. ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել Շուշիում: Այդ մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վերսկսելու հարցում:

Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը: