ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԴԱՇՏ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՊՐԻԼԻ ՍԿԶԲԻՆ. ՎՆԱՍՎԱԾՔԸ ԿԱՐԾԵՍ ԼՈՒՐՋ Է
copy image url

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԴԱՇՏ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՄԻԱՅՆ ԱՊՐԻԼԻ ՍԿԶԲԻՆ. ՎՆԱՍՎԱԾՔԸ ԿԱՐԾԵՍ ԼՈՒՐՋ Է

Սպորտ 4 տարի առաջ - 14:28 13-03-2021

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Շախտյորի դեմ խաղում վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին խաղակեսի վերջում։

Մխիթարյանի մոտ սրունքի մկանային վնասվածք էր, սակայն այն կարող է սպասվածից լուրջ լինել։ Corriere dello Sport-ը գրում է, որ երեկ երեկոյան Մխիթարյանը Ռոմայի մարզաբազայում տեղաշարժվել է հենակների օգնությամբ։ Այսօր ու վաղը հայ կիսապաշտպանը մանրակրկիտ բուժզզնում կանցնի՝ վնասվածքի լրջության աստիճանը հասկանալու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից հետո։ Սա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի և Ռումինիայի հետ, որոնք կայանալու են մարտի վերջին։