ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է Բ ԼԻԳԱՅԻ 6-ՐԴ ԽՄԲՈՒՄ
copy image url

ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է Բ ԼԻԳԱՅԻ 6-ՐԴ ԽՄԲՈՒՄ

Սպորտ 4 տարի առաջ - 21:29 11-03-2021

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ Նիոնում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ կանանց Մ-19 ԵՎՐՈ 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Փոխվել է մրցաշարի ձևաչափը: Այսուհետ այն կանցկացվի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի ձևաչափով։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է Բ լիգայի 6-րդ խմբում, որտեղ կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Էստոնիայի Մ-19 հավաքականների հետ։

Առաջին փուլի վեցերորդ խմբի հանդիպումները կանցկացվեն Բոսնիա և Հերցեգովինայում հոկտեմբերի 19-25-ը: