ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 2 ՆՈՐ ԴԵՊՔ ԿԱ
copy image url

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 2 ՆՈՐ ԴԵՊՔ ԿԱ

Ներքին 4 տարի առաջ - 14:05 11-03-2021

Արցախում մարտի 10-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ. կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3.581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2400 դեպք: Կատարվել է 21.029 թեստավորում: