ԵՄ-Ն ՈՒ ԱՀԿ-Ն ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
copy image url

ԵՄ-Ն ՈՒ ԱՀԿ-Ն ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՔՈՎԻԴ-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ներքին 4 տարի առաջ - 15:40 10-03-2021

Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրվելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։

Ծրագրի նպատակն է ապահովել ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները:

Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիտորինգ։