ԱՐՑԱԽՑԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԻՆ
copy image url

ԱՐՑԱԽՑԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 15:30 10-03-2021

Արցախցի երեխաներն իրենց հայաստանցի ընկերների հետ այցելել են արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության իրականացմանը:

UNICEF-ը և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը նախորդ տարվա դեկտեմբերից համատեղ ծրագիր են իրականացնում, որը կրում է «Արցախից ժամանած երեխաների սոցիալական ինտեգրացիա» խորագիրը:

6-18 տարեկան 70-ից ավելի դպրոցականների համար արտթերապիայի, սպորտային խաղերի և աղետների ռիսկերի կառավարման դասընթացներ են անցկացվել: ԱԻՆ մասնագետները երեխաներին ներկայացրել են ՃԿԱԿ-ի աշխատանքը, հիշեցրել այն գործողությունների հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ է անել երկրաշարժի դեպքում:

Նախատեսվում է, որ տարբեր ծրագրերի շրջանակում տարվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կայցելեն մի քանի հարյուր դպրոցականներ՝ ճանաչողական նպատակով:

Ամենից շատ դիտված