«Կոմերսանտ» թերթը պարզել է, թե ում հետ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում գաղտնի հանդիպել: Թերթը գրել է, որ նախագահի հյուրն է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նմանօրինակ հանդիպումները պատկանում են Ռուսաստանի ղեկավարի անձնական շփումներին: Բացի դրանից՝ կան շփումներ, որոնք կարիք չկա գովազդելու:
Դրանից առաջ Պուտինը հայտարարել է, որ Կրեմլում հանդիպել է արտասահմանցի իր ընկերոջ հետ, որը գործնական նպատակներով է եկել Մոսկվա: Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ զրույցի ընթացքում ընկերը զարմացել է, որ Մոսկվան կորոնավիրուսի համաճարակի ժամանակ «ապրում է», մինչդեռ Եվրոպան «քնած է» եղել: