ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է #ԲՌՆՈՒԹՅՈՒՆԼՌՈՒԹՅԱՆՄԵՋ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎԸ
copy image url

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է #ԲՌՆՈՒԹՅՈՒՆԼՌՈՒԹՅԱՆՄԵՋ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎԸ

Ներքին 4 տարի առաջ - 15:31 09-03-2021

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մեկնարկում է #ԲռնությունԼռությանՄեջ իրազեկման արշավը, որի նպատակը ընտանիքում բռնության խնդրի, հետևանքների, վերջինիս կանխարգելման և զոհերի աջակցության մեխանիզմների մասին բարձրաձայնելն է:

Ընտանիքում բռնությունը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է, որի հետևանքով տուժում են հիմնականում կանայք և երեխաները, ինչպես նաև տղամարդիկ և ծերերը։

Արշավը կոչ է անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել, դիմել համապատասխան կառույցներին և կոտրել բռնության շղթան։

Իրազեկման նպատակով գործարկվել է #ԲռնությունԼռությանՄեջ ֆեսբուքյան էջը:

Ձեզ գուցե հետաքրքրի