ՄԵՆԵՆԴԵՍԸ ՍԵՆԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍԵԼ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱUՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉ-ՆԱՄԱԿԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԲԱՅԴԵՆԻՆ
copy image url

ՄԵՆԵՆԴԵՍԸ ՍԵՆԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍԵԼ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱUՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉ-ՆԱՄԱԿԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԲԱՅԴԵՆԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 14:45 09-03-2021

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղաuպանnւթյnւնն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: Հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի 2020թ. ապրիլին՝ Հայոց ցեղաuպանnւթյան զnհերի հիշատակի օրը, արված հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման բանաձևին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաև գործադիր մարմնում»: Նամակն ավարտվում է ճշմարտության հզոր կոչով:

«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղաuպանnւթյան ճշմարտության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղաuպանnւթյnւնը ցեղաuպանnւթյnւն էր»,-ասված է նամակում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկահայերը և բոլոր աջակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված նամակը:

Ամենից շատ դիտված