ԱԳՆ ԽՈՍՆԱԿՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ-ՈՒՄ UNICEF-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆԸ
copy image url

ԱԳՆ ԽՈՍՆԱԿՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ-ՈՒՄ UNICEF-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆԸ

Ներքին 4 տարի առաջ - 11:03 09-03-2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Ամենից շատ դիտված