ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ․ ԻՐԱՎՈՒՆՔ
copy image url

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ․ ԻՐԱՎՈՒՆՔ

Մամուլ 4 տարի առաջ - 10:27 05-03-2021

Վերջին շրջանում ասեկոսեներ են շրջանառվում, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շատ է սի­րում գիշերային կյանք վարել ու զվար­ճանալ:

Դեռ ամիսներ առաջ՝ պատերազմի ամենաթեժ պահին, համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որում հստակ երեւում է, թե ինչպես է պատգա­մավորը գիշերային ակումբում կիսա­մերկ աղջիկների հետ զվարճանում:

Օդում կախ­ված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ական­ջին հասել են պատգամավո­րի սեռաքաղց գործողությունները, ին­չից հետո Նիկոլը սաստել է պատգամավորին, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ զվարճանքներին տրվի, քանի որ խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը:

Ամենից շատ դիտված