ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐՈՆՅԱՆԻՆ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀՀ-ԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
copy image url

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՐՈՆՅԱՆԻՆ՝ ԽՆԴՐԵԼՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀՀ-ԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

Սպորտ 4 տարի առաջ - 18:48 04-03-2021

Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին՝ խնդրելով վերանայել Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշումը:

«Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը: Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն: Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը», - նշել է Մանուկյանը: