«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
copy image url

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ». ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ներքին 4 տարի առաջ - 11:02 04-03-2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բանակցությունները շարունակվում են, որոշակի ընդհանուր դանդաղում կա պրոցեսների, բայց մեր արտերկրի գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունն ապահովվի։ Հույս ունենք, որ գարնան ընթացքում պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք։ Ռուսական կողմի հետ էլ բանակցություններն ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է։ Ակնկալում ենք գարնան առաջին ամսվա մեջ նաև («Սպուտնիկ V» պատվաստանյութի-խմբ.) այս խմբաքանակի ներկրումը»,-ասել է նախարարը։

Ըստ նրա՝ պատվաստանյութերի ներմուծման ու պատվաստման գործընթացին զուգահեռ պետք է պահպանել դիմակների կրումը։ «Մի թյուրըմբռնում կա՝ եթե անձինք վարակվել ու լավացել են, ապա նրանք դժկամությամբ ենք կրում դիմակներ։ Բայց մենք որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այլ շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է»,- հավելեց Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված