ՈՎ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՊԱՏԵՐԻՆ ԾԵՓԵԼՈՒ, ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵԼՈՒ» ՕՊԵՐԱՑԻԱՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ
copy image url

ՈՎ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՊԱՏԵՐԻՆ ԾԵՓԵԼՈՒ, ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵԼՈՒ» ՕՊԵՐԱՑԻԱՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ

Մամուլ 4 տարի առաջ - 10:25 04-03-2021

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։

Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան։

Պատգամավորների ելույթների տեքստերն էլ գրվել կամ խմբագրվել են անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ով հանդիպել է մի խումբ իմքայլականների հետ ու նրանց մինի-դասախոսություն կարդացել։ Ի դեպ, Փաշինյանը Ջհանգիրյանին գործուղել է ԲԴԽ՝ դատական համակարգն իր ձեռքը վերցնելու եւ ԲԴԽ նախագահ դառնալու ծրագրով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված