Ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր կուսակցությունների մի քանի կողմնակիցների, որոնք մասնակցել են Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ անցկացվող ցույցին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Գործողությունները սկսվել են առավոտյան: Ցուցարարնեը վիրավորական խոսքեր են հնչեցրել պատգամավորների հասցեին, բերման են ենթարկվել մարդիկ, որոնք ցանկացել են ճանապարհ փակել:
Վրացական Sputnik-ի փոխանցմամբ, Միավորված ազգային շարժման անդամ Բեսո Գազդելիանին ձերբակալվել է:
Ընդդիմադիրները պահանջում են բանտից ազատել ՄԱԿ նախագահ Նիկանոր Մելիային և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: