ԱՐՑԱԽԻ ՆԳՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
copy image url

ԱՐՑԱԽԻ ՆԳՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ներքին 4 տարի առաջ - 14:05 01-03-2021

Մամուլում տարածվող տեղեկությունն առ այն, թե Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատները քաղաքացիական հագուստով տեղափոխվում են Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։