Մարտի 1-ին Երևանում 4 հանրահավաք է նախատեսված, որից 3-ը՝ գրեթե նույն ժամին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին 18։30-ին հանրահավաքի և եթրի է հրավիրել Հանրապետության հրապարակ։
«Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը»՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել մարտի 1-ի հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։
Ազգային-ժողովրդկան բևեռի նախաձեռնող խումբը հանրահավաք է հրավիրել Մատենադարանի մոտ՝ «ի հիշատակ համակարգի զոհերի»։ Այս հավաքը ևս 18։00-ին է։
ՀԱԿ-ի հավաքը Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ 16։00-ին Մյասնիկյանի արձանի մոտ է, իսկ 17։00-ին նախատեսված է այցելություն Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի պատերազմում զոհվածների հիշատակին։
15։00-ին ՀԱԿ-ը կայցելի սբ․ Սարգիս եկեղեցի, որտեղ տեղի կունենա պատարագ՝ Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։