ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ
copy image url

ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Ներքին 4 տարի առաջ - 10:25 25-02-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Նշենք, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հանդգնել էր «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությանը հակասող կարծիք հայտնել: