ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ
copy image url

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Մամուլ 4 տարի առաջ - 10:15 24-02-2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ անիշխանություն է տիրում, եւ դա տարբեր օրերին դրսեւորվում է տարբեր կերպ: Վերջին երեք դրվագներին ականատես եղանք երկու օրերի ընթացքում։ Նախ՝ փետրվարի 22-ին Հայաստանը խայտառակ կերպով ներկայացավ Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին: Մասնավորապես, հայկական ընկերությունների տաղավարներում բացակայել են հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, եւ եղել են միայն բուկլետներ, այնինչ կողքի տաղավարում Ադրբեջանը ներկայացրել էր լայն ռազմամթերքի նմուշներ:

Եվ զավեշտալի է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե լոգիստիկ խնդիրներ են եղել, եւ ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի: Համաձայնեք՝ ավելի զավեշտալի արդարացում հնարավոր չէր մտածել: Ու պետք է նկատենք, որ նման «լոգիստիկ խնդիրների» պատճառով էլ անկազմակերպ պատերազմ վարվեց, եւ պարտվեցինք։

Դա էլ դեռ չմարսած՝ երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, թե հայկական ինքնաթիռ է անհետացել: Պարզվում է՝ ամերիկյան ինքնաթիռը Թեհրանում է, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անգամ տեղյակ էլ չէ դրանից եւ փորձում է քննություն իրականացնել ու պարզել: Այսինքն՝ մեր երկրից ինքնաթիռ էր անհետացել, եւ դրա պատճառների ու փաստի մասին տեղեկացանք պետական նախկին պաշտոնյայից ու դարձյալ զավեշտալի պարզաբանումներ լսեցինք։

Այս ամենին զուգահեռ՝ երեկ վերջնականապես համոզվեցինք, որ Հայաստանի վարչապետն այլեւս չի կարողանալու Երեւանում ազատորեն շրջել, ինչպես անում էր նախկինում՝ հեծանիվով կամ ոտքով շրջելով եւ ուղիղ եթեր մտնելով։ Երեկ առավոտյան նրա այցը Շրջակա միջավայրի նախարարություն վերածվեց ֆիլմի:

Հանրապետության հրապարակը չորս կողմից հսկում էին հարյուրավոր ոստիկաններ, շենքերի տանիքներին դիպուկահարներ էին, իսկ Փաշինյանի թիկնապահական շարասյունն էլ ուժեղացված էր: Բացի այդ, նա այդ կարճ ճանապարհն անցավ ցուցարարների վիրավորանքների ներքո, եւ սա արդեն երկրորդ դեպքն է. դեկտեմբերի 19-ին էլ Փաշինյանն այսկերպ մուտք գործեց Եռաբլուր: Իրավիճակը գնալով թեժանում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի