ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՈՐՈՆՎՈՂ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՆ
copy image url

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՈՐՈՆՎՈՂ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՆ

Ներքին 4 տարի առաջ - 15:49 18-02-2021

Փետրվարի 17-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ ժամը 18։21-ին Հայանիստ գյուղի դաշտամիջյան հատվածից հայտնաբերվել է փետրվարի 5-ից որպես անհետ կորած որոնվող 71-ամյա Հրանտ Գաբրիելյանի դին:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն։