ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՎԵՐԱՀՍԿՎԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
copy image url

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՎԵՐԱՀՍԿՎԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներքին 4 տարի առաջ - 12:11 18-02-2021

Վահան Քերոբյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը՝ նշելով, որ այս տարվա համար հատկացվել է արդեն 900 միլիոն դրամ, որը 9 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանը ուղղված ծրագիր է:

«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա խաղողի մթերման գործընթացում խրախուսական գործիքներ էին մշակել, մասնավորապես՝ սուբսիդավորումը: Նրա խոսքով՝ խաղող մթերողները ընդհուպ մինչև տարայի խնդիր ունեին:

«Իրացումը նվազել էր, և, ըստ այդմ, խաղողի մթերման պարագայում հետագայում իրացման խնդիրը բարձրացվում էր որպես հիմնական պրոբլեմ: Սա հավելյալ գործիքն էր, որ ամբողջ շղթան աշխատի, և, կարծում եմ՝ աշխատեց: Ծանր ժամանակաշրջանում խաղողի մթերման հետ կապված խնդիրը լուծվեց նաև այս գործիքով»,- նշեց Գրիգորյանը: